Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։
«ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս խաղին լինելու է Հյուսիսային տրիբունայի 2-րդ սեկցիայում: Մարզադաշտ կուղեւորվենք միասնական երթով: Բոլոր երկրպագուներին այս պատասխանատու ժամանակահատվածում հորդորում ենք միանալ մեզ երթի ժամանակ և տրիբունայում:
16։00-հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, լինում ենք ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:00-ին»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը