Հայրենիք են եկել, խաբվել, 6 միլիոն դոլար կորցրել ու վերադարձել ԱՄՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությունը վայելող, ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվող և Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից տպավորված Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է՝ Փաշինյանը ծրագիր չունի, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞րն էր քո ծրագիրը… Եվ հաճախ նույն պատասխանն է մտքումս գալիս՝ երկիրը քանդելը, սփյուռքահայերին, պետությանը թալանելը: Դա ձեռնտու է եղել և՛ թալանողներին, և՛ նրանց հովանավորող և ժողովրդավարություն չհանդուրժող վերպետական ուժերին… Եվ ահա հերթական տուժած սփյուռքահայն է եկել դատարան՝ պատմելու իրենց հետ կատարվածը… սկսած 2005 թվականից: Նարինե Կիրակոսյանի ընտանիքի պատմությունը շաղկապված է մեկ այլ տուժողի՝ ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալ»-ի թալանի և գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիսլավ Մանգասարյանի հետ: Սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հարցաքննվեց տուժողներից ԱՄՆ քաղաքացի Թոնի Ռազմիկ Նազարյանսի կինը՝ վկա Նարինե Կիրակոսյանը: Մինչ նիստը սկսելը՝ տիկին Նարինեն «1in.am»-ի հետ զրույցում ասաց, որ 2005թ.-ին իրենք, ամուսնու հետ միասին, ցանկացել են ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան, որպեսզի երեխաներն այստեղ մեծանան և դպրոց գնան: Սկզբում հաստատվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ծանոթներից մեկն իրենց տեղեկացրել է Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքի մասին և ծանոթացրել գործով ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի հետ:

Նարինեն ամուսնու հետ գնացել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետևում գտնվող՝ Մանգասարյանի գրասենյակ: Այնտեղ համակարգչով ցույց են տվել շինարարական նախագիծը, գնորդները հավանել են և բնակարան գնելու ցանկություն հայտնել:
Այդ ընթացքում Նարինեի և Թոնի երեխաները 1-2 տարի հաճախել են գյուղի դպրոցը, իսկ իրենք՝ գնվելիք բնակարանի 100․000 դոլարից ավելի գումարը վճարելու համար ԱՄՆ-ում գրավ են դրել իրենց ունեցած ամբողջ գույքը, սակայն 6.000.000 դոլարի վնաս կրել, Երևանի բնակարանն էլ չեն ստացել մինչ օրս… Ստիպված՝ կրկին տեղափոխվել են ԱՄՆ: Վկա Նարինե Կիրակոսյանը դատարանում ասաց, որ առաջին անգամ է ներկա գտնվում սույն գործով դատական նիստին, քանի որ ԱՄՆ-ում են բնակվում, և իր գալը ուղղակի զուգադիպել է: Որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան, թեև կեցության իրավունք էլ ունեն: Դատական նիստում, վերը նշվածին հավելեց մանրամասները: Նարինեն ասաց, որ իրենք գումարը ուղարկել են իր եղբորը՝ Արտակ Կիրակոսյանին, նա էլ վճարել է, կտրոնը վերցրել: Նշեց, որ վճարված գումարը եղել է 100.000 կամ 105.000 դոլար. լավ չի հիշում, քանի որ ամուսինն է այդ գործով զբաղվել: Մեղադրողը, այնուհետև դատավորը փորձեցին ճշտել՝ որքա՞ն է եղել այդ գումարը՝ 100.000, թե՞ 105.000: Նարինեն հուզված ասաց, որ եթե ուզում են իմանալ՝ ինքը այդ գործարքի պատճառով 6 միլիոն դոլարի վնաս է կրել, և ինքը նյարդայնանում է այդ հարցի մասին խոսելիս։ Ասաց՝ պահանջում է և իշխանափոխությունից հետո հույս ունի, որ բանկին անցած, այնուհետև այլ անձի վաճառված իրենց տունը, ի վերջո, կվերադարձվի: Դատարանը պարզաբանեց, որ գործով նա վկա է, ոչ թե տուժող, ուստի պահանջելու իրավունք չունի, կարող է միայն գործի մասին իր իմացածը հայտնել: Ըստ քրեական գործի նյութերի՝ Թոնի Ռազմիկ Նազարյանսի լիազորված անձ Արտակ Կիրակոսյանը պայմանագիրը կնքել է Վլադիսլավ Մանգասարյանի՝ «ՎԷՌՄ» (Վլադիսլավ, Էդուարդ, Ռուբեն Մանգասարյաններ) ընկերության հետ: Վկայի խոսքերով՝ մոտ 5 տարի առաջ ինքը եկել է Երևան և գնացել, որ իրենց տունը տեսնի: Սակայն իրեն հայտնել են, որ տունը անցել է բանկին, հետո՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնել է: Այդ մասին լսելուց հետո Նարինեն «վատացել է» և մի կերպ է հասել տուն: Վլադիսլավ Մանգասարյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը. նա խոստացել է, որ կտա տունը, և վկան հույսով է, որ կստանա այն՝ թեև մի պահ նույնիսկ դա է կորցրած եղել: Եվ այս պարագայում, որքան էլ տարօրինակ է, վկան ասաց՝ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իրեն խաբված չի զգում. անցել է 13 տարի… Մեղադրողի հարցին ի պատասխան՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ լսել են Էդմոնդ Խուդյանի մասին, բայց նրա հետ չեն շփվել, չեն ճանաչել: Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը հարցրեց, թե վկան տեղյա՞կ է, որ ինքը նրանց գումար է տվել բնակմակերեսի (145քմ.) տարբերության դիմաց: Վկան ասաց՝ այո, լսել է, սակայն նրա նշած թիվը Մանգասարյանն ուղղեց. ասաց, որ իրականում Թոմին 24.000 դոլար է տվել, և շարունակեց հարցը, թե այդքան գումարը տարօրինակ չթվա՞ց մակերեսների արժեքի առումով: Վկան չժխտեց, ամբաստանյալն էլ ճշտեց, որ այն ժամանակ Թոնին իրենից 20.000 դոլար պարտք է ուզել, որովհետև պետք է հոր աչքերը վիրահատեին: Նարինեն ասաց, որ իրենք մի քանի անգամ ցանկացել են վաճառել տունը, սակայն չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական: Վլ. Մանգասարյանը հարցրեց՝ դուք ինձնից լսե՞լ եք, որ դա ձեր բնակարանը չի: Ն. Կ.- Ոչ… Բայց վկայական չեք տվել: Վ. Մ.- Էդ ժամանակ ոչ մեկին էլ սեփականության վկայական տված չենք եղել: Ն. Կ.- Բայց հետո ուրիշները ստացել են, մենք՝ ոչ: Վ. Մ.- Ես չէի տվողը, «Արին Կապիտալը»: Դատավորը կրկնեց տուժողի հարցը՝ ո՞ւր է այս մարդկանց սեփականության վկայականը. 2005թ-ին դուք եք վերցրել գումարը, վկայականները տվել եք 2013-ին, 8 տարվա ընթացքում ինչո՞ւ չեք տվել այս մարդկանց վկայականը, ո՞ւր է նրանց բնակարանը: Վ. Մ.- Սնանկության կառավարչին է անցել: Դատավոր- Իսկ ինչո՞ւ եք թույլ տվել, որ սնանկանա… Մանգասարյանը պատասխան չուներ… Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am