«Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ Ամե­րիկայի Միացյալ Նահանգ­ների սահմանած պատժամիջոցներն իրենց բացասական ազդե­ցությունն են ունենում ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև Հայաստանի վրա: Պատճա­ռը մեկն է՝ Հայաստանի կախվածու­թյունը Ռուսաստանից՝ ինչպես ռազ­մաքաղաքական, այնպես էլ տնտե­սական առումով: Ամեն նման հարված իր շղթայական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեզանում գործում են ռուսական խոշոր ընկերությունների մասնաճյուղեր, որոնք ապրանք են արտահանում Ամերիկա, Եվրոպա և այլ շուկաներ: Այս սանկցիաները սկսվեցին դեռ Օբամայի օրոք՝ նախ դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ և հասան ռուսական խոշոր ընկերու­թյուններին: Սանկցիաների հիմնա­կան պատճառը, հիշեցնենք, այն էր, որ ռուսական ազդեցիկ դեմքերն ԱՄՆ նախագահի ընտրություններում սատարել էին ԱՄՆ նախագահի թեկ­նածու Դոնալդ Թրամփին: Ամիսներ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հրապարակեց սանկցիաների հեր­թական ցանկը, որտեղ նշված էին մի շարք խոշոր ռուսական ընկերու­թյունների անուններ, որոնց տերերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից են: Դրանցից մեկն էլ խոշոր գործարար Օլեգ Դերիպասկան է, ում պատկանում է «Ռուսալ» ալյումինի հզորագույն գործարանը: Այս գործարանը դուստր ձեռնարկություն ունի Հայաստանում՝ «Ռուսալ-Արմենալը»: Այժմ «Արմենալը» կանգնած է փակման վտանգի առաջ: Երեկ այս մասին գրեցին մի քանի ռուսական լրատվամիջոցներ, մասնավորապես՝ rbk.ru կայքում հրապարակում եղավ՝ ««Ռուսալ» գործա­րանը Հայաստանում սանկցիաների պատճառով կրճատում է արտադրու­թյունը» վերնագրով: Մի քանի օր է՝ գործարանը չի աշ­խատում, արտադրական բոլոր հոսք­երը բերվել են հարկադիր պարապուր­դի վիճակի, աշխատակիցները պարա­պուրդի են մատնվել և վճարվում են միջին աշխատավարձի 2/3-ի չափով: Ասում են՝ մինչև այս ամսվա վերջ հարկադիր արձակուրդ կուղարկվի 184 աշխատակից: Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունում աշ­խատում է 670 մարդ: «Արմենալն» ալյումինե փայլաթիթեղներ՝ ֆոլգա է արտադրում և արտահանում ԱՄՆ ու Եվրոպա: Ձեռնարկությունն ապահո­վում է Հայաստանի արտահանման 5 տոկոսը, ընդ որում արտադրանքի ուղիղ կեսն արտահանվում էր Մի­ացյալ Նահանգներ: Անցյալ տար­վա ցուցանիշներով՝ գործարանն արտադրել է 33,7 հազար տոննա ալյումին՝ ստանալով 101 միլիոն դո­լարի եկամուտ և զուտ շահույթ՝ 3 միլիոն դոլարի չափով: Եվ այս խոշոր ռուսական ձեռնարկությունը, որը 6 հարյուրից ավելի աշխատատեղեր է ապահովում Հայաստանում, այսօր կանգնել է: Գործարանում անորոշ վիճակ է, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, փակվելու են, թե կկարողանան փրկել դրությունն ու վերսկսել արտա­դրությունն ու արտահանումը: Այս օրերին «Արմենալի» ղեկավա­րությունն ակտիվ բանակցություն­ների, նամակագրության մեջ է ԱՄՆ դեսպանատան, նաև ՀՀ կառավա­րության և այլ շրջանակների հետ, որ ԱՄՆ-ն գոնե «Արմենալի» մասով հանի սանկցիաները: Այդ առնչու­թյամբ դիմել են նաև ՀՀ կառավա­րությանը, հատկապես, երբ իմացել են, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման ուղ­ղությամբ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոտ օրերս մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջա­նին: «Արմենալից» հույս ունեին, որ եր­կու երկրների ղեկավարների հանդի­պումը կկայանա, և ՀՀ վարչապետն այս հարցը կբարձրացնի ԱՄՆ նախա­գահի մոտ, բայց արդեն գրեթե հստակ է, որ հանդիպումը տեղի չի ունենալու: Մեր ջանքերը՝ ստանալ որևէ պաշ­տոնական մեկնաբանություն «Արմենալ» գործարանից, երեկ ապարդյուն անցան: Որևէ կերպ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, գործարանից որևէ մեկը չի ցանկանում խոսել այս թեմայով: Գործարանի մամուլի հարցերով պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը մեր բոլոր հարցերին ընդամե­նը մեկ պատասխան ուներ. «Գործա­րանը պաշտոնապես չի մեկնաբանում այդ իրավիճակը: Եթե հետաքրքրում է՝ դիմեք կառավարություն, Էկոնո­միկայի նախարարություն»: Իսկ թե ինչու չեն մեկնաբանում, ապա. «Որովհետև չենք մեկնաբանում»: Մելքումյանը, սակայն, պաշտոնական «մեկնաբանությունից» զատ մի նախադասություն էլ ասաց, բայց արդեն իր անունից՝ ոչ գործարանի. «Դիմեք կառավարությանը, գուցե իրենք հի­շեն, որ Հայաստանում կա այդպիսի աշխարհահռչակ գործարան, որի նկատմամբ իրենք էդքան անտարբեր են: Բայց սա մեկնաբանություն չէ, պարզապես իմ կարծիքն է»»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am