Երբեմն կոշտ հայտարարություններ հնչեցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է ՀՀ-ում հաստատված որոշ «ավանդույթներ» ոչնչացնելու ցանկությամբ։ Այս մասին նա հայտարարել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաեւ վստահեցրել է, որ քանի դեռ ինքը կառավարության ղեկավարն է, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու:
«Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ հեղափոխությանը պաշտպանել են և գտնում են, որ կարող են իրենց տարբեր բաներ թույլ տալ: Ով ուզում է լինի, Հայաստանում առանց պետհամարանիշների ավտոմեքենա չի կարող լինել: Հայաստանում կա ավանդույթ, որ պետության ղեկավարին սպասարկող ավտոմեքենայի վրա համարանիշ չի լինում: Առաջին օրից իմ մեքենայի վրա պետհարամարանիշեր են տեղադրվել, գոլդ չեն, այլ սովորական՝ 131 ՍՍ 01: Քանի դեռ ես վարչապետ եմ՝ արտոնյալ մարդ չի լինելու, սկսած իմ հարազատ քաղաքական ուժից, մերձավոր շրջապատից»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից նախարարների, պաշտոնյաների հետ խոսում է «դուք»-ով, ներողությում խնդրում ընդհատելու համար, իսկ հանձնարարություն գրելիս օգտագործում է «խնդրում եմ» դիմելաձեւը։ «Եվ ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես թուլություն: Ով սրանում կասկածի՝ օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չէ: Մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն և չեն լինելու: Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը