Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը

 «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր էլ չի մասնակցի բանավեճի, ոչ էլ հյուր կգնա «Երկրի հարցը» հաղորդմանը։ Նա ողջ քարոզարշավի ընթացքում խուսափեց բանավեճերից և հարցազրույցներից՝ պայման դնելով, թե մինչև բոլոր ուժերի թեկնածուները չգան, ինքը չի մասնակցի որևէ բանավեճի։ Նա համառորեն հրաժարվում է որևէ հաղորդման հյուր գնալուց կամ որևէ ֆորմատով բանավեճի մասնակցելուց։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդաշարի վարող Դավիթ Սարգսյանը երկու օր առաջ գրառում էր կատարել ֆեյսբուքում, որով պաշտոնապես հրավիրում էր բոլոր թեկնածուներին՝ մասնակցելու բանավեճի, որը կարող են կազմակերպել իրենց հաղորդման շրջանակներում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյան էլ արձագանքել էր, թե այդ մասով շուտով նորություն կունենանք։ Բայց նորությունը կարծես դեռ ուշանում է, իսկ քարոզարշավը մոտենում է ավարտին։ Տպավորություն է, թե Մարությանը որդեգրել է Տարոն Մարգարյանի գործելաոճը, որը շատ էին քննադատում նախկին ընդդիմադիրները՝ անցկացնել միայն բակային հանդիպումներ, որոնցում ինքը կլինի մաքսիմալ «կոմֆորտ» վիճակում և չմասնակցել որևէ ուղիղ բանավեճի կամ հարցազրույցի։ Դավիթ Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ջանքերը ապարդյուն են անցել, Հայկ Մարությանը այսօր էլ չի գա իր հաղորդմանը հյուր, փոխարենը «Երկրի հարցը» հաղորդման այսօրվա եթերում կլինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Սրբուհի Ղազարյանը։ Սարգսյանի խոսքով՝ իր համար սկզբունք է, որ քարոզարշավի ընթացքում իր հաղորդմանը հյուրընկալվեն մասնակցող ուժերի հենց առաջին համարներին։ Եվ միակ ուժը, որն իր առաջին համարին չի ուղարկում, «Իմ քայլը» դաշինքն է։ «Ես տևական ժամանակ փորձում էի այնպես անել, որ իրենց առաջին համարը գար՝ ասելով, որ բոլոր առաջին համարներին եմ կանչում, ՔՊ-ի խոսնակն ինձ ասաց, որ Հայկ Մարությանը նախընտրում է բակային հանդիպումների ձևաչափը, և հեռուստահարցազրույցներ չի տալիս»,-ասաց Դավիթ Սարգսյանը։ Նա փորձել է ապահովել Հայկ Մարությանի պայմանը՝ հրավիրել մյուս ուժերի թեկնածուներին, որ ինքն էլ գա և մասնակցի այդ բանավեճին, և կարծես թե բոլորն էլ համաձայնել են, իսկ Մարությանից դեռ որևէ արձագանք չկա։ Նա կարծես ամեն գնով ձգձում է բանավեճին իր մասնակցությունը՝ թողնելով վերջին պահին։ ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանն էլ մեզ ասաց, որ Հայկ Մարությանը բանավեճի կմասնակցի, չի խուսափում, իսկ թե որտեղ, ինչ ձևաչափով, չմանրամասնեց․ «Էդ արդեն, ինձ թվում ա, վաղը պարզ կլինի։ Կան մանրամասներ, որոնք ճշտման փուլում են»։ Միայն ասաց, որ կլինի շատ ավելի լայն բանավեճ։ Նշենք, որ բանավեճի կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Թե որտեղ կանցկացվի այս բաղձալի բանավեճը Մարությանի մասնակցությամբ, դեռևս պարզ չէ։ Դիտարկմանը, թե նախկինում էլ Տարոն Մարգարյանն էր մշտապես խուսափում բանավեճերից ու քննադատվում էր դրա համար, Կոստանյանին դուր չեկավ այս համեմատությունը․ «Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանի և Հայկ Մարությանի համեմատություններն անտեղի են»։ Մանրամասները՝  Հրապարակ-ում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am