Գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել մարտի 1-ի քրեական գործի ճակատագրի համար. Գևորգ Կոստանյան

Ընդհանրապես քրեական գործերով ու, մասնավորապես, մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործերով ցանկացած միջամտություն կասկածի տակ է դնում դրա օբյեկտիվությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի հետևանքներին։ Նրա խոսքով՝ գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել քրեական գործի ճակատագրի համար։ «Եթե առերևույթ հիմքեր կան ենթադրելու, որ գործի քննությանը միջամտություններ են տեղի ունենում, ապա դա մեխանիկորեն ամբողջ քրեական գործի օբյեկտիվությունն է կասկածի տակ դնում։ Այլ հարց է, թե ում կողմից են միջամտություններ կատարվում և ինչպես, դա կքննարկվի հետո», - ասել է Գևորգ Կոստանյանը։ Պատգամավորը հստակեցրեց՝ եթե գաղտնալսված ձայնագրության քննությունից հետո պարզվի, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու փուլում տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ քրեական գործով կարելի է սպասել արդարացումներ։ «Եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ հնարավոր է՝ այս քրեական գործերի նախաքննության փուլում տեղի է ունեցել միջամտություններ, ապա դա մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ քրեական գործի օբյեկտիվությանը։ Հետևաբար վտանգ կա, որ ամենաապացուցված լինելու պարագայում անգամ մենք կարող ենք ունենալ արդարացումներ՝ թե ներպետական մակարդակում, թե միջազգային իրավական ատյանների որոշումների հիման վրա»,- ասել է Կոստանյանը՝ նկատելով, որ խոսքն այս դեպքում կարող է վերաբերել նաև մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործին։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am