Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Վ. Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում բախվել են 38-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Tavris մակնիշի 658 MM 63 համարանիշի, 26-ամյա Գևորգ Մխոյանի վարած Mercedes մակնիշի 35 TG 810 համարանիշի և 46-ամյա Լեռնիկ Եսայանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ՏQ 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Տեղում շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել ВАЗ 2121-ի ուղևոր, 69-ամյա Ռոզա Բալդրյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր: Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը