ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին:
- Վլադիմիր Պուտինի հետ Ձեր ընկերությունը հայտնի փաստ է: Դուք այն քիչ մարդկանցից եք, որոնց հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի: Այդ մարդկանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը և Դուք: ՌԴ նախագահը օգոստոսի 31-ին անձամբ շնորհավորեց Ձեր ծննդյան տարեդարձը: Շատերը դա աջակցություն համարեցին:
- Իմ նախագահության 8 տարիների և Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ մենք համագործակցել ենք: Հարաբերությունները բացարձակ անկեղծ են եղել, արդյունքները՝ ապշեցնող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ, տեսեք, քանի ռուսական ընկերություն մտավ հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Մենք երբեք միմյանց չենք խաբել: Մեր շփումները շարունակվում են նաև իմ նախագահությունից հետո: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանի իրավիճակով, մենք անդրադարձել ենք հարցերի լայն շրջանակի:
- Ի՞նչն է ընկած երկու պետությունների ղեկավարների ընկերության հիմքում: Ինչ որ հայացքնե՞ր կամ անցած ուղի՞, որը մոտեցնում է մարդկանց: Ձեր դեպքում ի՞նչն է:
- Դա քիմիա է, որը չես բացատարի: Դա կարող է լինել և՛ անցած ուղին, և՛ փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա կոնկրետ գործոն:
- 1999թ. հոկտեմբերին 30-ին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել խորհրդարանում: Դուք այդ ժամանակ անձամբ բանակցություններ վարեցիք ահաբեկիչների հետ: Այդ ժամանակ Պուտինի հետ Ձեր առաջի՞ն շփումն էր:
- Առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից ընկերություն սկսվեց: «Ընկեր» հասկացությանը լուրջ եմ վերաբերվում: Դա կառուցվում է տարիներով: Եվ նաև չեմ կարծում, որ մարդ կարող է ունենալ հարյուր ընկեր:
- Կարո՞ղ եք վերցնել հեռախոսն ու զանգել Պուտինին: Նրա ծննդյան տարեդարձը հոկտեմբերին է:
- Տեխնիկապես դժվար է: Հաճախ եմ լինում Մոսկվայում և օգտագործում եմ այդ հնարավորությունը:
- Այժմ Դուք չեք կարող բացակայել երկրից և ներկա չեք լինի նրա ծննդյան տարեդարձին:
- Դա ակնհայտ խնդիր է: Բացարձակ անօրինական է: Սակայն չեմ հուսահատվում: Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը