SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի անչափահասների գործերով տեսուչին է դիմել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր Արա Երիցյանը և հայտնել, որ դպրոցի աշակերտներ, 13-ամյա Գոռ և 14-ամյա Մհեր Ղուկասյանները այս տարվա սեպտեմբերի 1-ից դպրոց չեն հաճախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ երեխաներին դպրոց արգելում է հաճախել հայրը՝ 54-ամյա Սարմեն Ղուկասյանը, պատճառաբանելով, որ ինքը պահանջել է, որպեսզի աշխատանքից ազատեն դպրոցի՝ կենսաթոշակի տարիքի հասած ուսուցիչներին և դպրոցի տնօրենին: Նա հայտարարել է, որ մինչև իր պահանջը չկատարվի, հրաժարվելու է երեխաներին ուղարկել ոչ միայն այդ դպրոց, այլ նաև մեկ ուրիշ: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը