Այդ որ օրենքով է վարչապետը քաղաքացիներին պառկացնում ասֆալտին. Շարմազանով

Slaq.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով վերջին օրերին վարչապետի հնչեցրած հայտարարության մասին Շարմազանովը ասաց հետևյալը. Ադ որ օրենքով է վարչապետը քաղաքացիներին պառկացնում ասֆալտին: Տարիներ շարունակ Ալեքսանդր Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, մյուսների հետ կապված անընդհատ խոսվել է անօրինական մեծ գումարներ ունենալու, ուրիշի բիզնեսում փայ մտնելու մասին։ Հիմա չեմ կարծում, որ պետք է նստենք խոսակցությունները մեկնաբանենք։ Անընդհատ խոսվել է, որ ես ունեմ բազմաթիվ բիզնեսներ, որ ես կոռումպացված եմ, որ նույնիսկ Հունաստանում կղզի ունեմ, էլ չեմ ասում ապօրինի երեխաների մասին։ Սրանցից ո՞ր մեկը ճիշտ եղավ։ Իրենց մասին էլ է շատ բան խոսվում։ Ասում են՝ ՀՀԿ-ականները կոռումպացված են, մեկդ կարո՞ղ է գտնել, որ ես պետական բյուջեի մեջ եղել եմ, մի կոպեկ պետությունից վերցրե՞լ եմ։ Իրենց նման չենք դրել շոու սարքել։ Մենք ապրիլյան զոհերի կողքին էլ ենք կանգնած եղել, բանակի կողքին էլ ենք կանգնած եղել, տնտեսության կողքին էլ ենք կանգնած եղել, ես իմ անձնական հնարավորություններն եմ ծառայեցրել ոչ թե իմ ընտանիքի բարօրությանը, այլ պետությանը։ Պետք լինի՝ հատիկ-հատիկ կասենք՝ ինչ ենք արել, ոչ թե իրենց նման կանգնենք ասենք, թե ինչ ենք արել։ Իմ մասին էլ են բազմաթիվ խոսակցություններ եղել, կանգնեցին ասեցին՝ Հունաստանում կղզի ունեմ, Լենինգրադում հյուրանոցներ ունեմ։ Ես էլ ասացի՝ ես Ալավերդու ծնունդ եմ, այս պահին գտնվում եմ Ալավերդիում և բացի իմ հայրական տնից, մի բուդկա անգամ չունեմ։ Հիմա նույնը Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները, 4 ամիս է պարոն Փաշինյանն է իշխանության, ախպեր ջան, արդեն դու ընդդիմություն չես, եթե կա այդ 50 տոկոսը, բեր ասա՝ Պողոս Պողոսյանն ասում է՝ Սաշիկ Սարգսյանն իմ 50 տոկոսը խլել է։ Եթե դատարանը կապացուցի, որ այդպես է, կասեմ՝ մեռնեմ օրենքին։ Ես ասել եմ՝ Հայաստանում ոչ նախկինում, ոչ այսօր, ոչ վաղը, որևէ մեկը չի կարող օրենքից վեր լինել, բայց այն, ինչ այսօր կատարվում է, որևէ կապ չունի օրինականության հետ։ Վարչապետը հետևից է սկսել, փոխանակ փաստերի վրա քրեական գործ հարուցվի, ինքն էլ չմիջամտի, դատարանը որոշի, նոր վարչապետն իր գնահատականը տա, նա կոպտորեն խախտելով անմեղության կանխավարկածը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ամբիոնից հայտարարում է, որ այս-այս մարդիկ սա են արել, նա են արել։ Դատարանի որոշում կա՞, պարոն վարչապետ, չկա։ Իսկ խոսակցությունների մակարդակով լիքը մարդ լիքը բան կարող է խոսել։ Այնպես չի, որ ձեր շրջապատի մասին բաներ չեն խոսում։ Հիմա մենք այդ խոսակցությունները հիմք ընդունե՞նք։ Այս երկրում վարչապետը ոչ թե պետք է խոսակցություններ մեկնաբանող լինի, այլ կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է իրենց գործն անեն։ Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնարարեցի ՀՔԾ պետին։ Օրենքով ՀՔԾ պետն իր գործառույթներն ունի, դատախազությունն իր գործառույթներն ունի, բա օրենսդրությունն ինչի՞ համար է, եթե ամեն ինչին դու պետք է հրահանգ տաս։ Սաշիկը չլինի, քո հարազատ եղբայրը լինի, կամ Արարատ Միրզոյանը, դու ինչ իրավունք ունես ամբիոնից կանգնես ու ՀՀ քաղաքացուն անվանարկես, եթե չկա դատարանի որոշում։ Սաշիկ Սարգսյանն ինձ համար պայմանական կերպար է, ես երևույթից եմ խոսում։ Եթե կլինի դատարանի որոշում, մենք էլ կասենք՝ ախպեր ջան, հալալ է, բռնել ես, թող պատժվի։ Մտահոգիչը այն է, որ դեռ գործ չհարուցված, դատարանի որոշումը չեղած, քաղաքական իշխանությունը վարչապետի գլխավորությամբ, օգտագործելով իր բարձր լեգիտիմությունը հասարակության մեջ, ուղղորդում է և հերթական տեսարաններն է անում։ Դա շատ վատ է։ Հայտնի սկանդալային ձայնագրությունից հետո պետք է շեղել մարդկանց ուշադրությունը։ -Ռոբերտ Քոչարյանն արդեն շանտաժի լեզվով է խոսում՝ ասելով, թե Փաշինյանը կփոշմանի, որ իր հետ «գլուխ է դրել»։ Սա ինչպե՞ս եք գնահատում։ -Դուք Քոչարյանի մեկնաբանությունները տեսնում եք, Քոչարյանից հազարապատիկ ավելի բարձր սպառնալիք հնչեցնող Փաշինյանի սպառնալիքները չեք տեսնում։ Որ ասում է՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ասում էր՝ խելոք պահեք, թե չէ ԱԱԾ-ն հետևներիցդ կգա, ասում էր՝ էդպիսի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի, որ ասում էր՝ կպառկացնեմ ասֆալտին։ Էդ ո՞ր օրենքով պետք է պառկացնի ասֆալտին։ Դա ինչ է նշանակում, ո՞ւմ պառկացնեն ասֆալտին, ՀՀ քաղաքացո՞ւն, ո՞ր օրենքով։ Ո՞ր օրենքով ես իրավունք չունեմ երեք ավտոյով շրջեմ։ Օրենք ընդունողը ես եմ, որտե՞ղ կա օրենք, որ նույն համարանիշներով մեքենաներով մարդիկ իրավունք չունեն իրար հետևից գնան։ Եթե ճանապարհային ոստիկանության կանոնները չեն խախտում, եթե մարդը հարբած չի, նորմալ վարում է, ով իրավունք ունի որոշի՝ Շարմազանովը 5 ավտոյով է շրջում, թե 10։ Միայն ես չեմ արտահայտում այս մտահոգությունները։ Օգոստոսի 17-ից հետո և Փաստաբանների միության նախագահը, և մարդու իրավունքների պաշտպանը, և հայտնի ձայնագրությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ հայտարարություններով հանդես եկան, որտեղ քննադատում են օրվա իշխանությունների քաղաքականությունը։ Իմ ասածը պարզ է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով, օրենքը խախտողները պետք է պատժվեն դատարանի որոշմամբ։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սրբոց Ղևոնդյանց բարեխոսությամբ՝ թող Տերը պահապան լինի մեր Եկեղեցուն. Մանուկ քահանա Զեյնալյան «Հնարավորություն ունեք անվերադարձ խաղաղություն հաստատել»․ Վենսը՝ Փաշինյանին Մուղնու եկեղեցու քահանան ազատ արձակվեց ԱԷՄԳ-ն տեսչություն կիրականացնի Իրանի մի շարք միջուկային օբյեկտներում Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում «Հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը վտանգի տակ է Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի. Վենս 11 մլն դոլարի ԱԹՍ–ների վաճառք ենք հաստատել. խաղաղության լավագույն ձևը ռազմական տեխնոլոգիաների տեղադրումն է. Վենս Նիկոլ Փաշինյանը գերիների մասին հարցը թողեց անպատասխան Վենսը՝ ՀՀ–ում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին՝ էներգետիկ ոլորտում Վենսը՝ ՀՀ–ում NVIDIA-ի ներդրումների մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ. Փաշինյան Վարչապետը Թրամփի ուղու շրջանակներում մեծ կարևորություն ունեցող կետերից մեկի մասին Նիկո´լ Փաշինյան, Իմ հայրենիքով եմ պատասխան տվել ձեր PR-ի համար. video Բլեֆ է, խաբկանք. պարոն Վե՛նս, դուք պարտավոր եք մեր խնդիրներին լուծում տալ․ Արամ Մանուկյան․ video Այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցություն ընդլայնելու համար․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել անօդաչու թռչող սարքեր. Փաշինյան Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ․ Վենս Սա բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից. Լևոն Զուրաբյան Մանրամասներ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից «Ինչպե՞ս կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, եթե հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում»․ Արթուր Խաչատրյան Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am