«Չերյոմուխա-7»-ից 2008-ի մարտի 1-ին վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում. «Նշանառու կրակոցներ են արձակել»

Մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիներից երեքի՝ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի մահվան պատճառը եղել է «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը։ Ոստիկանների արձակած «Չերյոմուխա-7»-երից միայն նշված երեք քաղաքացիները չեն տուժել։ «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին Հովհաննես Ասատրյանն է։ Նա 2010 թվականին արտագաղթել է Հայաստանից՝ բնակություն հաստատելով Շվեյցարիայում։ Հովհաննես Ասատրյանը էլեկտրոնային հասցեով նամակ է գրել գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն նրան այդպես էլ չեն պատասխանել։ Ասատրյանը պատմեց, որ 20 մետր հեռավորությունից դիմահար կրակել են իր ուղղությամբ, ոչ մի անզգուշություն չի եղել։ – ՀՔԾ պետն օրեր առաջ հայտարարեց, որ ըստ փորձաքննության արդյունքների, ոչ թե անզգուշությամբ խախտվել են զենքի կանոնները, այլ նշանառու կրակոցներ են եղել։ – Լավ, ասենք անզգույշ մի հատ կրակեին, բայց ես 4 հատ հրազենային վնասվածք եմ ստացել, ինձ գլխավոր բժիշկը պատմեց, որ երբ ինձ մտցրել են վիրահատության, երեք անգամ բժիշկներին փոխել են, երեք անգամ չեն կարողացել, թունավորվել են այդ հոտից։ Հիվանդանոցում ես 6 անգամ կլինիկական մահ եմ ունեցել, շատ ծանր եմ տարել, հիմա ձախ ոտքս չի աշխատում, հաշմանդամ է։ Դրանք նշանառու կրակոցներ են արձակել։ – Չե՞ք պատրաստվում գալ Հայաստան։ – Հեղափոխությունից հետո 13 օրով եկել, գնացել եմ, ուրախությանս չափ չկար։ Ինձ ՀՔԾ-ից հաղորդագրություն էին ուղարկել, որ իբր ուզում ես արի, ուզում ես՝ մի արի, ես իրենց մեյլ եմ ուղարկել, տեւական ժամանակ պատասխան չկա։ – Հետետ՞ւմ եք այս գործով իրադարձություններին։ – Այո, տեղյակ եմ, բոլորն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան, օրենքի առաջ հիմա բոլորն էլ հավասար են։ 10 տարի շարունակ գիտեինք՝ ովքեր էին ղեկավարները, շունը շան թաթ չի կծի, դրա համար էլ չէր բացահայտվում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am