«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ սոցցանցերում «Իմ քայլը» դաշինքի երիտթեւի ներկայացուցիչները Արտակ Զեյնալյանի մասին ծաղրանկարներ են տարածում՝ գրելով, որ նա շահարկում է իր կարգավիճակը,ասաց «Ես չեմ շահարկում փաստը, որ ազատամարտիկ եմ, չեմ շահարկում վիրավոր լինելու հանգամանքը: Նույն կերպ չեմ շահարկում, որ առողջապահության փորձագետ եմ եւ իրավապաշտպան»:
«Չկա որեւէ փաստ, որ մրցակից-գործընկեր դաշինքի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են դրանց հեղինակները: Դրանք անանուն օգտատերեր են անում: Գուցե այս կամ այն համակիրների կողմից են տարածվում, բայց չեք կարող ապացուցել, որ հենց նրանք են հեղինակները: Չեմ սիրում, երբ ինձ ուղղված գովեստի խոսքերը սխալ են մեկնաբանում: Ես երիտասարդ եմ եւ պետք է ապրեմ: Ապրել, նշանակում է՝ սխալվելու իրավունք ունենալ: Ես սովորական քաղաքացի եմ, եւ ամենաբարձր պաշտոնն ազատ քաղաքացու պաշտոնն է» ,-ասաց նա:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը