«Երեւանի ծայրամասերում չկան անգամ սրճարաններ եւ հանգստի վայրեր, առօրյան կազմակերպելը դժվար է՝ ի տարբերություն կենտրոնի: Երեւանում պետք է հիմնել արվեստի կենտրոններ, որտեղ կարող են այցելել նաեւ անապահով ընտանիքների երեխաները: Երեւանյան լճի տարածքում եւ Հրազդանի կիրճում երեկոյան ժամերին վախենում ես գտնվել, մինչդեռ դրանք ժամանակին հանգստի գոտիներ են եղել: Հիմա դրանք բավականին աղտոտված են: Կարծում ենք, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Երեւանի բնակիչներին: Մեր նախընտրական ծրագրում ներառված են այդ կետերը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի հատակագծի հեղինակ՝ ճարտարապետ,Երեւանի ավագանու ընտրություններում ավագանու թեկնածու՝ Ալեքսանդր Թամանյանի թոռնուհին՝ Լուսինե Քարամյանը:
Երեւանը որքան է շեղվել թամանյանական հատակագծից եւ ինչ պետք է անել՝ այն վերականգնելու համար, Լուսինե Քարամյանը տեղեկացրեց՝ ՀՅԴ երիտթեւի նախաձեռնությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, խոսել են ճարտարապետների հետ: «Թամանյանական նախագծից շեղումներն ահռելի են՝ ոչ միայն կենտրոնում, այլեւ դրանից դուրս: Կարծում ենք՝ Երեւանի իշխանությունը պետք է միջոցներ գտնի՝ Երեւանն այդ շեղումներից որոշ չափով վերականգնելու համար»,-համոզմունք հայտնեց անվանի ճարտարապետի ծոռնուհին:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը