Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ընկերություն:
«Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաեւ գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն եւ բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբեւիցե որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որեւէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որեւէ ներկայացուցչի հետ:
Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երեւանի քաղաքային իշխանությունը եւ համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառույցի հետ»,- ասված է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայտարարության մեջ:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը