Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել: Թուրքիայի տարածքում գնտվող Իգդիր նահանգի ժանդարմերիական ուժերը կրակը մարելու համար օգտագործում եմ անօդաչու թռչող սարքեր, գրում է թուրքական haberler.com կայքը։
Դեռևս երեք օր առաջ բռնկված հրդեհն արագորեն տարածվել է քամու պատճառով։ Ներկայում հրդեհն արդեն ամբողջությամբ այրել է ավելի քան 200 հա մակերեսով տարածք։
Եվս 160 հա հովտային տարածքի վրա տարածված հրդեհը հաջողվել է մարել մինչ կրակի՝ լեռան լանջին գտնվող անտառածածկ տարածքին հասնելը։
Նշենք, որ երեք օր շարունակվող խոշոր հրդեհը տեսանելի է նաև Հայաստանի տարածքից։
Հրդեհի բռնկման պատճառների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։
Թեմայի վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտնել է, որ Մասիս լեռան լանջին ծավալուն հրդեհ է, այրվող օջախները ներկայում հեռու են հայ-թուրքական սահմանից: Կառույցն իրականացնում է մշտադիտարկում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը