«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկած ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները երկրորդն են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ, ինչպես հուլիսի 2-6-ի զորավարժությունները, սրան եւս մասնակցում են 20 հազար զինվորական, կործանիչ եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, բարձրակարգ տեխնիկա՝ ընդդեմ այլեւս ոչ թե «պայմանական թշնամու», այլ «ընդդեմ Հայաստանի», ինչն առաջին անգամ է ընդգծվում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զորավարժություններն արցախյան սահմանագծից 10-20 կմ հեռավորության շառավղով են ընթանում։
Հիշեցնենք, որ հուլիսյան զորավարժություններից հետո տեւական ժամանակ զորքը հետ չէին քաշում։ Դա նույն զո՞րքն է՝ հարցրինք ԼՂ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։ Լարվա՞ծ է իրավիճակը Ղարաբաղում։
«Նախորդ զորավարժություններին մասնակցած զորքն առժամանակ հետո հետ էր քաշվել, ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ԼՂ սահմանագծից ոչ հեռու ցանկացած միջոցառում, որը վտանգներ եւ ռիսկեր է պարունակում, լարվածություն է առաջացնում։
Պաշտպանության բանակը նման դեպքերում իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։ Լարվածությունն ազդո՞ւմ է ԼՂ ներքաղաքական իրավիճակի վրա։ «Չէի ցանկանա արտաքին լարվածությունը պրոյեկտել ներքին կյանքի վրա»։
Ասում են՝ օգոստոսյան միտինգում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի հետ կապված՝ «նախկինները բանակցել են միայն հողերը հանձնելու շուրջ», Ռ․ Քոչարյանը նեղ միջավայրում զարմանք է հայտնել, թե ինչու Բակո Սահակյանը եւ Ղարաբաղը չեն արձագանքում այդ մտքին, եւ այս թեմայով անգամ հանդիպում է տեղի ունեցել Բակո Սահակյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, կողմերը «հասկացել» են միմյանց․ տեղյա՞կ եք այդ հանդիպումից։ «Ոչ, իմ պատասխանատվութան տիրույթում չեն այդ հարցերը եւ դրանց պատասխանելը»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը