Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք, հերիք է.Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Երեխայի լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար :Խնդիրն այն  է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մտածում են, թե լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ոնց անենք, մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել», –   քարոզարշավին հայտարարեց Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվել, ինքը հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք, հերիք է։ Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, որի դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ։ Էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին, «Դաշնակցությունն» ու մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու բան է, Le Monde-ին ասում եք, թե երբ վարչապետ էի գալիս, 4 ձայնի ակնկալիք ունեի, այդ 4-ից մեկն էլ իմ ձայնն էր»-ասաց նա՝դիմելով վարչապետին և շարունակեց. «Կարծում եմ՝ հաստատ մտածել եք, որ այդ 4 ձայնից մեկն էլ իմն էր, պարոն վարչապետ։ Ո՞նց կարելի է նեղացնել Ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը միայն նրանում չի, թե ով է Ձեզ հետ քայլել։ Մտածեք, թե ոնց եք անելու արթահերթ ընտրությունների գնալու ժամանակ: Ու էն մարդիկ, ովքեր Ձեզ օգնել են, կարող է էլ չօգնեն»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am