«Երեխայի լեզվով ասած՝ ամպի չափ երևակայություն է պետք մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար :Խնդիրն այն է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որով մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մտածում են, թե լռությունը համաձայնության նշան է, ձայն ենք հանում, ասում են՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ոնց անենք, մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել», - քարոզարշավին հայտարարեց Երևանու ավագանու ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվել, ինքը հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք, հերիք է։ Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, որի դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ։ Էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին, «Դաշնակցությունն» ու մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու բան է, Le Monde-ին ասում եք, թե երբ վարչապետ էի գալիս, 4 ձայնի ակնկալիք ունեի, այդ 4-ից մեկն էլ իմ ձայնն էր»-ասաց նա՝դիմելով վարչապետին և շարունակեց.
«Կարծում եմ՝ հաստատ մտածել եք, որ այդ 4 ձայնից մեկն էլ իմն էր, պարոն վարչապետ։ Ո՞նց կարելի է նեղացնել Ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը միայն նրանում չի, թե ով է Ձեզ հետ քայլել։ Մտածեք, թե ոնց եք անելու արթահերթ ընտրությունների գնալու ժամանակ: Ու էն մարդիկ, ովքեր Ձեզ օգնել են, կարող է էլ չօգնեն»:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը