Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկություն է տալիս Տավուշի և Արցախի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, սակայն տարօրինակ կերպով լռում է նույն ժամանակահատվածում Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ Նախիջևանից ևս ադրբեջանական բանակի զինծառայողները կրակ են բացել Արենիի ուղղությամբ։ Այս կրակոցները ևս հաշված րոպեների ընթացքում լռեցվել են և ստացել են համարժեք պատասխան, սակայն ադրբեջանական կողմը չի ցանկացել լուսաբանել այս հատվածը։
Բազմաթիվ անգամ ասել եմ, ասել ենք, որ Նախիջևանի և Հայաստանի հարաբերությունները մի փոքր այլ են, քան Տավուշի կամ Արցախի հատվածի հարաբերությունները, որ Նախիջևանի բնակչությունը որևէ կերպ չի ցանկանում դառնալ խիստ պատերազմող կողմ։ Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևը փոխեց Նախիջևանի ղեկավարին, միևնույն է, այնտեղ դեռ բան չի փոխվել։ Ու դա, իհարկե, անհանգստացնում է Ադրբեջանի նախագահին, այդ պատճառով Նախիջևանում ռազմական գործողություններ կատարելու համար հատուկ Բաքվից զորք են ուղարկում, քանի որ Նախիջևանի բանակի զինծառայողները շատ դեպքում չեն կատարում Բաքվի հրամանները։
Նույն կերպ վերջին օրերի ընթացքում Բաքվից ժամանած զորքը փորձում էր սադրիչ գործողություններ իրականացնել Նախիջևանի և Հայաստանի սահմանին։ Իսկ վերջնական կրակոցները գիտե՞ք՝ որ պահին լռեցին։ Ասեմ։ Երբ հայկական կողմը սկսեց պատժիչ գործողությունները, իրավիճակը լարվեց նաև Նախիջևանի հատվածի սահամաներձ բնակավայրերում, ու բնակիչները բահերով և այլ գյուղատնտեսական գործիքներով բարձրացան առաջնագիծ ու ստիպեցին Բաքվից եկած զորքին խելքները գլուխները հավաքել։ Սրա պատճառով ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չտվեց այդ հատվածից այս ընթացքում։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը