ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:
ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի 2-րդ շենքի 1-ին բնակարանում, անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տանտերը գտնվում է ՌԴ-ում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մեկ հատ էլեկտրական ժամացույց, ութ հատ էլեկտրադետոնատորներ, մեկ հատ հեռակառավարման վահանակ, մեկ հատ միկրոսխեմա, մեկ հատ մարտկոց, երկու հատ մրի հետքերով դեֆորմացված մարտկոց, մեկ հատ մարտկոցի պատյան և մեկ հատ էլեկտրական ցուցիչ:
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել և վնասվել են ինչպես հիշյալ բնակարանի պատերը և գույքը, այնպես էլ վնաս է պատճառվել հարևան բնակարաններին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը