«Առաջին օրվանից ասել եմ՝ պատրաստ եմ բանավիճել, բայց չեմ տալու նախապատվությունը մեկ ուժի: Ես ունեմ 11 օպոնենտ ու մեծ հաճույքով կգնամ բանավեճի բոլորի հետ՝ միաժամանակ: Ինչո՞ւ պետք է մեկին նախապատվություն տամ, ո՞ր օրենքով, սա ճիշտ չի լինի նաև մյուս թեկնածուների հանդեպ: Դրա համար կոչ եմ անում՝ եկեք 12 թեկնածուներով հավաքվենք, բանավիճենք»,-Ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթին:
«Միքայել Մինասյանի քեռու տղայի անուն-ազգանունը Միքայել Հասրաթյան է, և մենք ցուցակում ունենք նույն անուն-ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր աշխատողները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է՝ մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է»,- անդրադառնալով նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանց՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված լինելու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ասել է Հայկ Մարությանը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը