Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Isuzu մակնիշի 236 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռանչպար գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի տարածքը հոսանքազրկվի և կարողանան ավտոմեքենայի վրայից հանել բետոնե էլեկտրասյունը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը