Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շինարարությանը մասնակցող բանվորների ձերբակալությունների հետ կապված։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Ինչո՞ւ են բանվորների տների դռները կոտրելով՝ մտնում ձերբակալում։ Ինչո՞ւ են ամեն մի փոքր ընդվզում ուժով ճնշում։ Քանի որ վախենում են։ Ավազակները վախենում են։ Ուրեմն շարունակել նրանց վախեցնել»։
Նշենք, որ Ստամբուլի նոր կառուցվող օդանավակայանի բանվորները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով նորմալ աշխատանքային պայմաններ եւ աշխատավարձի վճարում։ Գործադուլից հետո գիշերով ոստիկանները համաժամանակյա գործողություն են իրականացրել բանվորների տներում եւ բերման ենթարկել մոտ 600 բանվոր, որոնց մի մասը դեռեւս ձերբակալված է։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը