Նաիրա Զոհրաբյանը սեւ PR է անում մեր դեմ.նման հայտարարություն ԱԺ ճեպազրույցների ժամանակ արեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասում է. . «ԲՀԿ-ն չի սկսել սեւ PR իրականացնել, օրեր շարունակ սոցցանցերում, կայքերում, Instagram-ում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական ռեկետի, տեղեկատվական տեռորի, որի հանգուցալուծումն ի վերջո եղել է երեկ հնչած այդ ելույթը: Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով եւ Instagram-ում եւ ֆեյսբուքում եղել են կոչեր՝ չընտրել կոնկրետ Նաիրա Զոհրաբյանին, կոնկրետ հասցեական կոչեր են եղել: Երբ որ այս ամենը շարունակվում է օրեր շարունակ, բնական է, որ ինչ-որ պահի պետք է լինի արձագանք: Մենք ունենք բազմաթիվ փաստեր մեր ձեռքի տակ եւ առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաեւ եվրոպական կառույցներին: ՀՀ-ում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը եւ այդ ամեն ինչը ներկայացվելու է նաեւ նրան, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, դուրս է ընդհանրապես տրամաբանության բոլոր սահմաններից: Ամենակոպիտ վիրավորական ձեւակերպումներով թեկնածուի, նրա մտերիմների, հարազատների հասցեին, սպառնալիքներ, կոչեր ու այդ ամեն ինչը իրականացվում է պետական նախարարությունների աշխատակիցների կողմից, բացի նրանից, որ մի քանի հազար հոգուց բաղկացած ֆեյքերից են գալիս, արդեն այդ ամեն ինչն էլ է բացահայտվում, որովհետեւ շատ ապաշնորհ կերպով են անում՝ նույն նկարով մի քանի էջեր են բացում: Երբ որ փաստերը հավաքենք, այդ ամեն ինչը արդեն կտրամադրենք»:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը