Խուզարկել են նաև yerevan.today-ի սեփականատիրոջ բնակարանը

Առավոտյան 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված խուզարկությունը շարունակվում է։ Լուսաբանելու համար դեպքի վայրում են այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ yerevan.today-ի գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրի գրասենյակային հատվածում, որի 6-րդ հարկում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ի դեպ, yerevan.today-y կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որտեղ էլ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են տպագրվում նրա հետ: Խուզարկում են ողջ գրասենյակը, համակարգիչները՝ հույսով, որ կհայտնաբերեն գաղտնալսման ձայնագրության բնօրինակը։ Նաև փորձում են պարզել, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը, որը տարածվել էր բոլոր լրատվամիջոցներով։ Պարզվում է՝ մինչ այդ խուզարկություն է կատարվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում, և, նախնական տեղեկություններով, որևէ բան չի հայտնաբերվել։ Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել. առավոտյան նրան 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները թույլ չէին տալիս պատասխանել հեռախոսազանգերին, իսկ այս պահին նրա հեռախոսն անջատված է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը գաղտնալսման ձայնագրության հրապարակման մասին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00-ի կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել: Շնորհակալություն: Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա ասուլիսի մասի՞ն ոնց ենք իմացել Ուշադիր նայեք լուսապատճենին»։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որի խմբագիրը նրա կինն է՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը Yerevan.Today-ում և «Հրապարակ» օրաթերթում հայտնվել է մի քանի օր շուտ, քան մյուս լրատվականներում։ Այս կապակցոււթյամբ պատասխան հոդվածով հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ հայտարարելով՝ «եթե գաղտնալսման ձայնագրությունն ավելի վաղ ունենայինք նման տեսանյութ, ավելի վաղ կտեղադրեինք», և կոլեգաներին խորհուրդ տալով. «Զբաղվեք ձեր գործով և մի համալրեք իշխանության օգտին և ընդդեմ մամուլի աշխատող ֆեյքերի ճամբարը՝ լրատվամիջոցին դա սազական չէ»։ 168.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am