Այս պահին կարելի է արդեն ֆիքսել, որ Երևանի ավագանու ընտրությունները չեն ստացվում, ինչ-որ արհեստական պրոցես է գնում։
Հայաստանում մինչ այժմ անցկացված ընտրությունների խնդիրը միայն ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները չէին։ Դրանցից բացի իրականում ընտրությունները չեն եղել քաղաքական։ Եղել են "չար իշխանություններ" և նրանց դեմ պայքարող "բարի ընդդիմություն", հետո ժամանակի ընթացքում դերերով փոխվում էին ու ամեն ինչ նորից կրկնվում էր։ Այսօր պաշտոնապես չարիք ճանաչված քաղաքական խմբավորումը չի մասնակցում ընտրություններին, մնացածը չգիտեն ինչ անել։ Դերաբաշխման խնդիր է առաջացել։ Խեղճ մասնակիցները չեն հասկանում, թե ում դեմ պետք է պայքարեն, ընտրողներն էլ չեն հասկանում, թե հիմա ում դեմ են քվեարկելու։
Միակ սրամիտ լուծումը ՔՊ-ն է գտել՝ Երևանի ավագանու ընտրություններում պայքարում է Քոչարյանի դեմ, որն այս ընտրություններում չկա էլ։
Մյուս մասնակիցներին խորհուրդ կտամ պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, ավելի փոքր կուսակցություններին կառաջարկեի պայքարել Վաչոյի կամ Միհրան Պոսասյանի դեմ։ Կարող է քարոզարշավը ստացվի, մարդիկ էլ իմանան, թե ինչի համար են ընտրություններին մասնակցել։
Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ գոնե լուրջ թիրախներ ընտրեք, ասենք Պուտինի ու Թրամպի դեմ պայքարեք, որ քաղաքական շուկա ձևավորվի։
Տխուր վիճակ։ Դրա համար էլ ընտրությունները չեն ստացվում։ Առանց թշնամու կերպարի Հայաստանում մրցակցություն չի ստացվում։ Մարդիկ սովոր չեն, որ ընտրությունները զարգացման ուղիների միջև ընտրություն կատարելու համար են կազմակերպվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը