Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի չեխական անշարժ գույքը (լուսանկար)

  «Հետքը» գրել էր Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլեւ միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի: Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի եւ 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում: Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաեւ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն եւ 2 հողամաս:Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է: Թեկնածուի հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ): Քարտեզին նայելով՝ կարելի է տեսնել, որ Մարությանի՝ Պրահայում գտնվող տները հետաքրքիր ձեւով դասավորվել են մի գծի վրա: Այժմ անդրադառնանք դրանց ըստ հերթականության: Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաեւ 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաեւ չեխական կադաստրի փաստաթղթերով:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը (տես ստորեւ՝ նկարում) դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին: Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 եւ 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են: Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի եւ նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրեւ գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է: Հայկ եւ Իվա Մարությանները եւս մեկ համատեղ բնակարան ունեն Կբելի թաղամասի Հերլիկովիցկա 1021 հասցեում (Herlíkovická 1021, Kbely, Praha 19. քանի որ 1021 հասցեի տակ իրար կից մի քանի շենք կա (տես ստորեւ՝ նկարում), դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ է Մարությանների բնակարանը): Ըստ հայտարարագրի՝ դրա մակերեսը 60 քմ է: Չնայած թեկնածուն Հերլիկովիցկա 1021-ում հայտարարագրել է միայն կնոջ հետ համատեղ բնակարանը, չեխական կադաստրում տեսնում ենք, որ Հ. Մարությանը եւս մի գույք ունի այս հասցեում, որը նրա միանձնյա սեփականությունն է (տես ստորեւ): Մարության ամուսինները համատեղ սեփականությամբ նաեւ առանձնատուն ու հողամաս ունեն Պրահայի ծայրամասում՝ Վինորժ թաղամասի Լիպոլտիցկա 807/15 հասցեում (Lipoltická 807/15, Vinoř, Praha 19): Ըստ Հ. Մարությանի հայտարարագրի՝ տան մակերեսը 178 քմ է, սակայն կադաստրի տվյալներով՝ այն 78 քմ է: Քանի որ առանձնատունը երկհարկանի է, չի բացառվում, որ թեկնածուն ներկայացրել է ընդհանուր մակերեսը: Տունը նաեւ կիսանկուղային ավտոտնակ ունի: Առանձնատան հարեւանությամբ, ինչպես կարելի է տեսնել վերեւի եռաչափ նկարում, 356 քմ մակերեսով հողամաս կա, որի տարածքը, սակայն, Հ. Մարությանը ներակայացրել է 434 քմ (ներառել է նաեւ առանձնատան 78 քմ հողը): Չնայած 2011-ին արված եռաչափ պատկերում երեւում է, որ հողատարածքն անմշակ է, հետագայում դրա տեսքը փոխվել է (տես ստորեւ):

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am