Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Քուչակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածին, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են շտապօգնության մեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Սուրեն Պապիկյա՛ն, չմոռանաս` ինչեր ենք մենք արել դիրքերի համար, իսկ դու դա համարել ես քոնը․ Հոխիկյան (video) Ալիևը Սամվել Կարապետյանին մի նպատակով է անդրադարձել․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ վտանգավոր բաներ է նկատել Նաիրի Հոխիկյանը Իրանում (video) Սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է Ու՞մ ես խաբում, ու՞մ ես հիմարի տեղ դնում․ Փաշինյանը հեռանա, ոչ մի պատերազմ էլ չի լինելու․ քաղաքացի (video) Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ որոշումը կբողոքարկի «Սպա*ության մեջ մեղադրվողն ազատության մեջ է, իսկ դու բանտերն ի՞նչ մարդկանցով ես լցրել»․ Փոստանջյան (video) Չփորձվեք՝ իմ հայտարարությունը շահարկել․ Գագիկ Ծառուկյանի համար պատրաստ եմ անգամ․․․ Սուրենյանց (video) Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Եթե սա 5 տարի էլ մնաց, երկիրը կործանման է տանում, պետությունը վերանալու է. հարցում Գորիսում (video) ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Պուտինը կանցնի սարսափելի կործանիչ հարվածների․ Ալիևի սկանդալային հայտարարությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծը «Ալիևին պատին ենք դեմ տալու․ մեզ 73 միլիարդ պարտք է»․ Նաիրի Հոխիկյան (video) Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am