Արտակարգ դեպք Հրազդանում. անհայտ հանգամանքներում ուժգին պայթյուն է տեղի ունեցել բնակելի տանը/տեսաշար/

Սեպտեմբերի 16-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանությանԿոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին բնակարան քաղաքացիների մուտքը արգելված է, քանի որ Երևանից ժամանում են սակրավորներն ու կինոլոգները: Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոցում, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին բնակարանի ներսում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որոնք ժամանել են Երևանից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ բնակարանում մարդ չի բնակվում, տանտերերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, փաստի առթիվ էլ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարածքը հսկվում է ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից և այն ղեկավարում է Հրազդանի ոստիկանապետը: Փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 և թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 և ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը և շենքից տարահանել մոտ 30 բնակիչ: Ինժեներական տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար: Հայտնաբերված սարքը վնասազերծվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Կինոլոգները բնակարանում և շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am