ՀՀ վարչապետին հորդորում եմ անհապաղ վերադարձնել ինձ և ընտանիքիս պատկանող գույքերն ու դրամական միջոցները. Ալեքսանդր Սարգսյան

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հանրահավաքում  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է  հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ ՆիկոլՓաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ ևհրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի ԱլեքսանդրՍարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանողդրամական միջոցները վեվերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդգումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքովսահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք ենբերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարներըհափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀպետական բյուջե: Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ,ընդդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքումունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին,նշել էր հետևյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանիէսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապվածքննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներպետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալառումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքովսահմանված կարգով առգրավելու»: Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հանգամանք է ընդգծել. առաջինը`  ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է,որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելովէլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀպետական բյուջե վերադարձնեմ. երկրորդ`  այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման: Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինականճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ումգործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները ևհակառակը` որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չիհաստատվել դրանց անօրինական լինելը: Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդգումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանվածկարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասականվերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեականդիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեինհանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թեիրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները: Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանվածկարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմողտեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդտեղեկությունները: Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նմանտեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այնտեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմիրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որիցհետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը: Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինականկարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպեսավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկայինհամակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիներիընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնքկազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուսզգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերություններիգործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին: Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամներինկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտանօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվներիվրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձպատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անելՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղվերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները,կալանքից ազատել ինձ և  ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։ Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշվածգործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրականօրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձպատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերելՀայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզորՀայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am