«Շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիները իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են , որ կրակոցներգրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ, կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում: Գիշերվա Կոթիի գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է նրա մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ , որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու, կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդկոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, որի բնակիչները մեծ հաշվով մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված: Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեր վրա են կրակում: Մի խոսքով, շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագորցման մասնակից»:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am