ԱԺ-ում եւ Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրմանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական եւ ուղղակի ազդեցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։
ԱԺ-ում եւ Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրմանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական եւ ուղղակի ազդեցություն։
Այդ քրեական գործով նրա հայտարարությունների դինամիկան եւ շրջադարձները ցույց են տալիս, որ մեզ համառորեն եւ անհաջող կերպով փորձում են մոլորեցնել։
Սակայն առավել մտահոգիչ է, որ վարչապետի պահվածքից ստեղծվում է կայուն տպավորություն, որ նա խիստ մտահոգված է նաեւ իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ, եւ Աստված գիտի, թե ինչ նոր հարվածներ է ստանալու գործող վարչախումբը եւ ինչ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար։
Երբ իշխանությունը դառնում է այդքան խոցելի, խոցելի է դառնում ամբողջ պետությունը։ Եվ այս իրավիճակում Ազգային Ժողովը պետք է դառնա իրականությունը բացահայտող եւ Սահմանադրությունը գործադիրի ոտնձգություններից պաշտպանող կարեւորագույն ինստիտուտը»,- գրել է Արմեն Աշոտյանը։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը