Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզոմ: Ժամը 08:40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում միմյանց են բախվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմենակ Տիտանյանի վարած ВАЗ 21150 մակնիշի 35 DX 126 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Շիզաս Մոհամեդ Յունուսի վարած Renault մակնիշի 456 AN 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ըստ Renault-ի վարորդի խոսքերի՝ նրա մեքենայի առջև հետիոտն է հայտնվել, ինչի հետևանքով նա խուսափելով հարվածից՝ փախցրել է մեքենան և հարվածել ВАЗ 21150-ին: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը