Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Էրմենիհաբերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասել է Բալայանը:
Նշենք, որ ըստ թուրքական մամուլի պնդումների՝ Էրդողանը զանգահարել է Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Հրապարակումներում նշվել է, որ ՀՀ վարչապետը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։
Իսկ մի շարք լրատվական կայքերում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը Ումութ Ալի Օզմենին հանձնել է Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։
«Էրմենիհաբերի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Օզմենը գտնվում է Հայաստանում։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը