Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով: Նրան հաջորդ օրը հվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել: Բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել: Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը