« 2000-ամյա քրիստոնեկան արժեք ունեցող պետությունը, որի հավատքի հիմքում ընկած է ազատ կամքը, չի կարող սպանել ազատ կամքը, բազմակարծությունը եւ իր քաղաքական օպոնենտների եւ ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ վիրավորական եւ ոչ կոռեկտ արտահայտությունները ողջունել »,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արված հայտարարությանը:
Հիշեցնեք՝ Փաշինյանն ասել էր, թե ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները «քաղաքական դիակներ են»:
«Սա անթույլատրելի երեւույթ է եւ եւս մեկ անգամ խոսում է, որ մենք ոչ թե գնում ենք դեպի ժողովրդավարական զարգացում, այլ ի դեմս նոր հեղափոխական կոմիտեի եւ նրա առաջնորդի , գնում ենք դեպի բազմակարծության ոտնահարում եւ դեպի անկախության ու ժողովրդավարության գաղափարի սպանություն: Եւ նման մոտեցումներով Փաշինյանն ուզում է երկիր կառավարել»,-շեշտել է Էդուարդ Շարմազանովը եւ եզրափակել. «Եվ վերջապես, այն անձը, անկախ զբաղեցրած դիրքից, որը կհամարձակվի իմ երկրի 2-րդ և 3-րդ նախագահներին, որոնք նաեւ Արցախի հերոսներ են, «քաղաքական դիակ» անվանել, հայտնվելու է պատմության քաղաքական աղբանոցում, այնպես ինչպես հայտնվել են Հիտլերը , Մուսոլինին եւ Լավրենտի Բերիան»:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը