«Ցավոք, այդ վերջի մեկնարկն արդեն տրված է»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հակահեղափոխության մարտավարության» ձախողված պատմական փորձը Վերջին օրերին ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում «հակահեղափոխության» դեմ պայքարելու կոչերը, քննարկումներն այդ պայքարի շուրջ և հատկապես ամեն ձախողում կամ ձախողմանը մոտ թերացում փորձ է արվում միանգամից լռեցնել` «հակահեղափոխության» վերահաս հաղթանակի սպառնալիքով: «Հակահեղափոխություն» անվան տակ տրամաբանորեն պետք է հասկանալ ՀՀԿ-ին և Ռոբերտ Քոչարյանին ու իրեն կցված քաղաքական ուժերին, բայց արդյո՞ք տրամաբանական է պատկերացնել, որ վերոնշյալ երկու սուբյեկտները գոնե այս պահին կարող են Հայաստանում իշխանություն վերցնել: Ներկայումս մեր երկրում առկա ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունն ուղղակիորեն բացառում է, որ գործնականում հնարավոր կլինի Նիկոլ Փաշինյանի այդքան բարձր հանրային աջակցությունը ինչ-որ ներքաղաքական ուժի կողմից (հատկապես ժողովրդի ակտիվ մեծամասնության կողմից ատելի ՀՀԿ-ի ու Քոչարյանի) խաթարել և հատկապես վիժեցնել իրենց իսկ խոսքերով ասած «հեղափոխությունը»: Անգամ պատմականորեն նման պնդում անելը մերկապարանոց է և ասածս հիմնավորելու համար կարճ պատմական ակնարկի դիմեմ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ Ռոբեսպիեռի և Դանտոնի գլխավորությամբ Յակոբինները Բուրբոններին ուղարկել էին պատմության աղբանոց մտածում էին, որ հակահեղափոխությունը վերծնվեու է հենց ռոյալիստների տեսքով և այդ պատճառով կտրեցին Լյուդովիկոսի և Մարի Անտուանետայի գլուխները: Արդյունքում հակահեղափոխությունը եկավ լիովին այլ տեղից և Ռոբեսպիեռների և Դանտոնի գլուխները գիլիոտինի տակ դրվեցին ոչ թե բուրբոնների այլ հենց իրենց ընկերների կողմից և հենց այդտեղից էլ ծագեց` «Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին» հայտնի թևավոր խոսքը: Իսկ գեներալ Բոնապարտը վերջնարդյունքում կապիտալիզացրեց ուրիշի ձեռքերով արած հեղափոխության արդյունքները: Հեղափոխության և հակահեղափոխության պատմական պայքարի ընթացքում տասնյակ նմանատիպ օրինակներ կան, որտեղ մի պատմական ժամանակահատվածին փոխարինել է լիովին այլ պատմական ժամանակահատված և բնավ պարտադիր չի եղել, որ հեղափոխության հակահեղափոխությունը լինեն նախորդ ռևանշիստները: Ներկայիս Հայաստանում առավել քան բերված պատմական օրինակում ԱՆՀՆԱՐԻՆ է, որ «հակահեղափոխությունը» լինի ՀՀԿ-ի կամ Քոչարյանի կողմից, բայց ամեն ինչում «հակահեղափոխություն» տեսնելն ու ամեն սայթաքման համար նախկին ավելի վատը հիշեցնելը ավելի շուտ կոնկրետ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ մարտավարություն է, որը ևս աշխարհում ունեցել է իր պատմական օրինակները: Այս մարտավարության հիմնական մեխը հետադիմությունը կամ ռեֆորմների բացակայությունը ավելի բացասական հետևանքների հավանականությանը հակադրելն է: Օրինակ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում իշխանության գալուց հետո չեմ հիշում, որ իր իշխանությունը պահելու համար կիրառած լիներ վերոգրյալ մարտավարությունը, քանի որ կայծակնային արագությամբ այնպիսի բարեփոխումներ էր իրականացրել, որոնցից հետդարձի ճանապարհ չէր կարող լինել գործնականում: Եվ արդեն 2013-ին երբ Սաակաշվիլին իշխանության չէր պարզվեց, որ իր իշխանության տարիներին արած ռեֆորմները անգամ շատ մեծ ցանկության դեպքում հետդարձի ճանապարհ չունեն: Ինչո՞ւ Միշան իր իշխանությունը պահելու համար չէր դիմում դեռևս Ֆրանսիական հեղափոխության առաջնորդերի կողմից ստեղծված հայտնի «հակահեղափոխության» հաղթանակի հավանականության սպառանալիքի մարտավարությանը. պատասխանը մեկն է` որովհետև Սաակաշվիլին Վարդերի հեղափոխության հզոր էներգետիկան տրանսֆորմացրել էր ոչ այդքան ցանկալի ու հանրորեն ընկալելի բարեփոխումների: Կոպիտ ասած Սաակաշվիլին իր հանրային հզոր աջակցությունը «մաշում» էր նույն հանրության համար ցավալի ռեֆորմներ իրականացնելով: Հ.Գ. Այսօր ՀՀ «հեղափոխական» իշխանություններն իրենց ողջ քարոզչական շեշտը դրել են «հակահեղափոխության» սպառնալիքի վրա, չկա ոչ մի բարեփոխում, անգամ բարեփոխման ծրագիր, որի իրականացման համար ֆինանսական աջակցության կարիք կլինի: Ողջ քարոզչական շեշտադրումն արված է նեգատիվի վրա, «նախկին հանցավոր իշխանությունների, կոռուպցիոներների վերադարձը կանխելը» այս «հեղափոխության» միակ մարտավարությունն է, իսկ հիմնական ռազմավարությունը` Իշխանությունը պահելը: Էս տեմպերով Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցության հզոր էներգետիկան մաշելու է ոչ թե Ռեֆորմների վրա, այլ կողքից անընդհատ տեղացող հարվածները կոմպենսացնելու վրա, իսկ վերջում, եթե անգամ լինի Ռեֆորմներ իրականացնելու ցանկություն արդեն չի լինելու այն լայն ռեսուրսը, որն անհրաժեշտ է դրանց ժողովրդականության ցածր մակարդակին հակադրելու համար: Ցավոք, այդ վերջի մեկնարկն արդեն տրված է»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am