Երևանի քաղաքապետի թեկնածուների ունեցվածքը

Երևանի քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է 12 թեկնածուների 2018 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ առկա միջոցները և պարզել, որ ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանն է: Իրենց ունեցվածքով աչքի են ընկնում նաև Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը և Միքայել Մանուկյանը: ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահն է: Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, որոնք գտնվում են Երևանի Պուշկինի փողոցում: Մանուկյանն ունի երկու ավտոմեքենա` Mersedes-BENZ S350L և Ինֆինիտի Q X4: Նա բավականին լուրջ դրամական միջոցներ ունի կուտակած՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո: «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երևանի Նորք Մարաշ և Երզնկյան փողոցներում: Հովհաննիսյանն ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են 205 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլոր: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը միանգամից երեք բնակարանի սեփականատեր է: Զեյնալյանի բնակարանները գտնվում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրա եկամուտները կազմում են մոտ 11 մլն դրամ, որից 7 մլն 300 հազարը նա ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ արդարադատության նախարարությունից: Նա ունի նաև մոտ 5 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 2,3 հազար եվրո: «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է և մյուսի համասեփականատեր, բնակարանին կից ունի նաև արհեստանոց: Նա հայտարարագրել է նաև տուն-թանգարան, որը գտնվում է Անտառային կոչվող թաղամասում: Նրա սեփականությունների ցանկում է նաև BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը միայն «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար դրամ, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից ստացել է 15 մլն դրամ: Բացի այս նա ունի նաև 18 մլն դրամի խնայողություններ: Նրան են պատկամում «ՖՄ 055» և «Ա-3 ճարտարապետներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը: «Բարգավաճ Հայաստան» կուսկացության քաղաքապետ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չունի շարժական և անշարժ գույք: Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություններ: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում: Այնուհանդերձ նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականին, երբ ստանձնել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է միանգամից երեք բնակարան՝ բազմաբնակարան շենքերում: «Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև ունի 2 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր ունեցվածքով գերազանցում է մյուս թեկնածուներին: Նա ունի վեց բնակարան, որից մեկը Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն, երկու հողամաս, նաև ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատերն է: Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված վեց բնակարանների վարձավճարից: Վեց բնակարաններից նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ և 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի: Ամբողջությամբ՝ armtime.com

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am