Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու անդամի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Մարկոս Հարությունյանը պատմել է ոստիկանների մասնակցությամբ իր հետ կատարված միջադեպի մանրամասները, երբ ոստիկանները նրան «փռել են ասֆալտին»։
«Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրեցին՝ մասկաներով, ունեին նաև ավտոմատներ, և բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես, ձեռքերս պարզած, իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ խոսելու՝ ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ, ազատ ես։ Հետո հրապարակեցին տեսանյութ ու ցույց տվեցին, որ իբր ես շրջում եմ թիկնազորով», - ներկայացրեց թեկնածու Մարկոս Հարությունյանը։
ԲՀԿ ավագանու անդամի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հավելելով նրա խոսքը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրունկի տակ։ Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հպարտ հայտարարեց, որ անպայման արագ արձագանքելու են վարչապետի հանձնարարականներին։ Պարոն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում։ Գործեք կշռադատված, այլապես դուք խախտում եք բազմաթիվ օրենքներ հեռուստաշոուներ պատաստելու համար։ Եթե օրենք էր խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, դու ազատ ես, կարող ես գնալ տուն։ Որովհետև ձեզ պետք է եղել 2-3 րոպեանոց «ուժըս ռոլիկ»՝ հանրության մեջ ահուսարսափ տարածելու համար»:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը