Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է անում իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի բարեգործական հիմնադրամին: Հանդիպման ժամանակ Համեստ Ներսիսյանը հայտարարեց, որ որդու՝ Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ է ստեղծում:
Աննա Հակոբյանը, դիմելով ներկա և նախկին պաշտոնյաների ու օրիգարխների կանանց, ասաց. «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին:
Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կգան այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած հարստություն չէ: Եվ նվիրաբերելով թեկուզ դրանց մի մասը տիկին Համեստի ֆոնդին՝ կարող են դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխները դնել բարձին»
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը