Փաստը գրում է.
Ինչ–որ առումով, իհարկե, ֆեյսբուքն արտացոլում է քաղաքական ուժերի հարաբերակցությունը երկրում: Բայց ամբողջական պատկեր տալու այն ունակ չէ, որովհետև ներկայացնում է բացառապես իշխանության, նրա կողմնակից և մրցակից ակտիվ խմբերի մտքերի փոխանակումը, բանավեճը, արդեն նաև հաճախակի դարձող փոխադարձ ատելության խոսքի դրսևորումները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, երբ քաղաքական ակտիվ պրոցեսները իրենց արտացոլումն են գտնում սոցիալական ցանցերում, առավել քան երբևէ, հասարակությունն իր հոգսերով, սպասումներով, երազանքներով ու քաղաքականության մասին պատկերացումներով մնում է անտեսված: Այդ սպասումներն ու հոգսերը, պատկերացումները, ընդ որում, ի տարբերություն ֆեյսբուքի՝ չեն սահմանափակվում մեկ–երկու գույնի սահմաններում, և ի հակադրություն տարածված մտայնության՝ հայ հասարակությունը բնավ միատարր չէ իր նախընտրություններում ու հայացքներում: Քաղաքականության հիմնական նպատակը հասարակության այդ սպասումները սպասարկելն է, այնինչ այժմ, երբ ակտիվ քաղաքական պրոցեսները տեղափոխվել ու տեղավորվել են սոցիալական ցանցերի ու ԶԼՄ–ների էջերում, այդ շահերի սպասարկումը մոռացության է մատնվում, կամ, որ ավելի վտանգավոր է, ստեղծվում է անկեղծ մտայնություն, թե հասարակությունը հենց սոցիալական ցանցերն են: Այս խզումը բերելու է վակուումի, եթե, իհարկե, արդեն չի բերել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը