«Ամերիկայի ձայն» Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում չինական մի ընկերության եւ ռուսաստանյան մասնաճյուղի նկատմամբ, թույլ չտալու համար, որ Չինաստանից ու Ռուսաստանից դեպի Հյուսիսային Կորեա արտահոսեն ֆինանսական միջոցներ: Սակայն ԱՄՆ-ի օրենսդիրներն ասում են, թե կարելի էր այս ուղղությամբ անել ավելին: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասում է, թե առավելագույն ճնշում բանեցնելու արշավը կաղում է: Հարավային Կորեան ԱՄՆ-ի համար թշնամական միակ երկիրը չէ, որի նկատմամբ Վաշինգտոնը սահմանել է պատժամիջոցներ: Ինչպես Էդ Ռոյսն է ասում. «Չենք կարող ակնկալել, որ Պուտինը ու նրա կոռումպացված դաշնակիցները կփոխեն իրենց վարքագիծը Սիրիայում, Ուկրաինայում կամ այլուր, քանի դեռ ԱՄՆ-ը չի ապացուցել, որ մի օր նրանք ենթարկվելու են պատասխանատվության»: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ օրենսդիրներին չի բավարարում նախորդ ընտրություններում միջամտություն ցուցաբերած երկրի դեմ սկսված պատժամիջոցների ծանրությունը: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Էլիոթ Էնգելը նույնպես ասում է, թե նախագահ Թրամփը Ռուսաստանին պատժելու նպատակով պատժամիջոցները խստացնելու մեծ լիազորություններ ունի, ինչից չի օգտվում: Ինչ վերաբերում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներին, Պետդեպարտամենտը ներկայումս քննարկում է այդ հարցը, երբ այդ երկրում ոտնահարվում են ույղուր փոքրամասնության իրավունքները: Խիստ պատժամիջոցները, որոնց անհրաժեշտության մասին խոսում են Կոնգրեսում, պիտի նախաձեռնվեն վարչակազմում, այլ ոչ թե Կոնգրեսում, քանի որ կոնգրեսականներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են վերընտրվելու խնդրի վրա:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը