«Հրապարակ» թերթը գրում է․ Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լեւոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, եւ դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի եւ «փողերի լվացման» հանգամանքներով։ Վերջիններս այս օրերին կանչվել են ԱԱԾ, առայժմ՝ վկայի կարգավիճակով։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ ինչպես Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի, Խաչատուրովի ու Միքայել Հարությունյանի գործերը, այս մեկում եւս «ջուրը շատ է», եւ իրավապահ մարմինները դժվարանալու են ապացուցման հարցում։
Ի դեպ, տեղեկություն կա, որ օրերս հետ են վերադարձվել Սերժի Վաչոյի գումարները, նրա զարմիկը՝ ռուսահայ գործարար, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել։
Մեր զանգերին Վաչիկ Ղազարյանը 2 օր շարունակ չպատասխանեց, որ մեկնաբանություն վերցնեինք։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը