«Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը», ինչը չափազանց ռիսկային է». Զատուլին

168 ժամի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը – Պարոն Զատուլին, նախորդ շաբաթ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ հայաստանյան հետհեղափոխական փուլի զարգացումների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակնհայտ վրդովմունքի և մտահոգությունների ֆոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո տված իր հարցազրույցում ակնարկեց, որ դա երկկողմ հարաբերություններում ադապտացիոն փուլի հետևանք էր, որն արդեն անցյալում է, ավելին, այդ հարաբերությունները ներկայումս փայլուն են: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները:
– Ես տեղյակ չեմ, թե փակ դռների ետևում ՌԴ նախագահն ինչ հարցեր է քննարկել ՀՀ վարչապետի հետ, ռուսական կողմից, ըստ էության, գնահատականներ ևս չեն հնչել, տեղեկատվություն չի հաջողվել ստանալ, քանի որ անմիջապես այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահն իր օգնականների հետ մեկնել է Հեռավոր Արևելք: Ուստի պաշտոնական հաղորդագրությունները ռուսական կողմից չափազանց քիչ են՝ այդ հանդիպման արդյունքները մեկնաբանելու համար: Հանդիպումից հետո և դրա շրջանակում բավականին դրական հայտարարություններով հանդես եկավ, դրական հետևություններ արեց Փաշինյանը, նշեց, որ հարաբերությունները շատ լավ են, փայլուն են, և այլն:
Բնականաբար, ես չեմ ցանկանում որևէ մեկի արած հայտարարությունը հերքել, դա իմ կողմից սխալ կլիներ, քանի որ յուրաքանչյուրն իր վարկածն ունի այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Սակայն որոշակի մտահոգություն այն բանի վերաբերյալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ռուսաստանում պահպանվում է:
Այդ մտահոգությունները ձևավորվել են այն անկայունության, թշնամիների փնտրտուքի հետևանքով, որը տեղի է ունենում Հայաստանում, ինչը կարող է հեռուն տանել Հայաստանը: Իսկ դրա արդյունքում խաթարվում է մեր վստահությունը գործընկեր երկրի կայունության վերաբերյալ, ինչն առավել կարևոր է ՀԱՊԿ տարածաշրջանի համար:
Կարծում եմ` սա կարող էր լինել Պուտին-Փաշինյան հանդիպման թեման, այսինքն` թե որտեղից են բխում Ռուսաստանի մտահոգությունները, հայաստանյան իրադարձություններն ինչպես են անդրադառնում Հայաստանի արտաքին համագործակցությունների վրա: Սակայն այդ հանդիպումից հետո Քոչարյանի գործի շուրջ այլ սրացումներ տեղի ունեցան` տարածվեց հեռախոսազրույցի ձայնագրություն այդ գործի մասին, որին հաջորդեց ՀՀ վարչապետի ու իրավապահ մարմինների արձագանքը, ապա Փաշինյանը կտրուկ հանձնարարականներով հանդես եկավ: Ինձ չի թվում, որ այդ հանդիպմանը ռուսական կողմը կարող էր ենթադրել, որ նման զարգացումներ կարող են լինել: Ուստի հիմքեր չեմ տեսնում հերքելու այն հայտարարությունները և ակնարկները, որոնք վերջերս արել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այդ զարգացումների վերաբերյալ: Շեշտեմ, որ սա իմ անձնական գնահատականն է և պաշտոնական չէ: – Ի դեպ, ի՞նչ կասեք այդ ձայնագրության փաստի և բովանդակության վերաբերյալ: – Առավել ուշագրավ էին, բնականաբար, այն կարգադրությունները, որոնք տվեց Փաշինյանը: ՀՀ նոր իշխանությունները սիրում են «հեղափոխություն» բառը, որի վերաբերյալ ՌԴ-ում հատուկ կարծիք կա, քանի որ նման զարգացումները Ռուսաստանում մշտապես բացասական հետևանքների են հանգեցրել մեր ազգի համար` Ռուսական կայսրությունն ու ԽՍՀՄ-ն են տապալվել հեղափոխությունների հետևանքով: Հայաստանից լսում ենք հռետորաբանություն, պնդումներ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ժողովուրդը բաժանվել է երկու խմբի` հեղափոխականներ և հակահեղափոխականներ, մեղավորներ, թշնամիներ և անմեղներ: Այս մոտեցումը լուրջ ռիսկեր է առաջացնելու պետական ինստիտուտների աշխատանքի համար, օրինականության համար, անկայուն և խաղաղ զարգացող երկրի իմիջ ունենալու համար: Կասկածները բուն են դրել նաև Ռուսաստանում հայ բիզնեսնմենների մոտ: Որքան ես գիտեմ, Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը գործարար համայնքի հետ, որի ընթացքում նման քննարկումներ են ընթացել: Եվ չնայած այդ ամենին, Հայաստանում շարունակվում է «վհուկների որսը»: Իշխանությանը թվում է, թե դա իրենց հեղինակությունը բարձրացնում է, բայց գուցե բարձրացնում է հասարակության շրջանում՝ հասկանալով, որ չունի ՀՀ խորհրդարանի աջակցությունը, կա վախ արտահերթ ընտրություններից, այն սցենարից, երբ իրեն երկու անգամ չընտրեն ԱԺ-ում, և այդ ամենն այլ սցենարով ընթանա` մեկ ուրիշին կընտրեն: Այս մտավախություններից էլ բխում են նրա այն տարբերակները, որոնք առաջարկեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի օրը` խորհրդարանը պետք է ինքնալուծարվի, բայց ինչպե՞ս, երբ գործող իշխանությունը չունի խորհրդարանի աջակցությունը: Ես քաղաքականության մեջ եմ շատ վաղուց` նման դեպքերում խորհրդարանի ինքնալուծարմանը կարելի է հասնել վախեցնելով և այլ միջոցներով, ճնշումներով: Իսկ ինչպե՞ս Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը կանդրադառնա աշխարհում Հայաստանի հարաբերությունների, ԼՂ-ում իրավիճակի վրա: Լինելով Հայաստանի բարեկամը, ես չեմ ցանկանում նման զարգացում Հայաստանում: Այդ մեթոդները չափազանց ռիսկային են: – Ներքաղաքական զարգացումները բավականին ակտիվ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որը մեղադրվելով Մարտի 1-ի գործով, հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, ակտիվ հարցազրույցներով է հանդես գալիս: Հայաստանում շատ են մտավախությունները, թե Քոչարյանը կարող է աջակցություն ստանալ Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ մտահոգություններ կան ներկայիս իշխանությունների քաղաքականության վերաբերյալ: Ի՞նչ կասեք Քոչարյանի քաղաքական ապագայի հնարավորությունների շուրջ: – Քոչարյանի շանսերը Հայաստանում են, Դուք պետք է պատասխանեք այդ հարցին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պատմությունից առաջ` հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին և անմիջապես դրանից հետո Քոչարյանը հեռու էր մնում քաղաքականությունից: Սակայն նրա դեմ մեղադրանքից հետո նա հայտարարեց, որ իրեն այդ մեղադրանքի միջոցով ըստ էության ներքաշեցին ներքաղաքական կյանքի մեջ, ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալեցին, ապա կալանավորեցին: Դժվար է նրա հետ չհամաձայնել: Սա նորություն է հայկական քաղաքական կյանքում: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նրան ձերբակալեցի՞ն: Ո՛չ: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ շոկ է, եզրակացությունը մեկն է, դժվար զարգացումներ են սպասվում: Բնականաբար, Մոսկվան այս ամենը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական կոնտեքստում: Ցավալի է, իհարկե, այս ամենը, որ միասնականության փոխարեն՝ առանձնացումներ են տեղի ունենում, բաժանում են ժողովրդին մասերի, որպեսզի ղեկավարեն: Դա նման է այն ամենին, ինչ ժամանակին տեղի ունեցավ Հռոմեական կայսրությունում, սակայն այնտեղ տարբեր ժողովուրդներ էին ապրում: Հայաստանում մեկ ժողովուրդ է ապրում, մեկ ժողովրդի մեջ տարանջատումներ մտցնելու քաղաքականությունը վատ քաղաքականություն է: – Ինչպե՞ս, ըստ Ձեզ՝ ՌԴ ղեկավարությունը կդիտարկի այս ամենը, թեև սրանք ՀՀ ներքաղաքական զարգացումներ են: Սակայն Ռուսաստանը սովորաբար նման զարգացումներից հետևություններ է անում և հարմարեցնում իր քաղաքականությունը նաև ներքին միտումներին: – Ռուսաստանի համար ամենակարևորը Հայաստանի նկատմամբ վստահությունը չկորցնելն է: ՀՀ վարչապետը հասկանում է, որ կա նման ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ձգտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաճախակի հանդիպումներ ունենալ, բացատրել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Սակայն մի բան է՝ բացատրել, մեկ այլ բան է՝ գործել: Մի բան է բացատրել ու դրանից օրեր անց նման քայլերի գնալ: Կարծում եմ` վստահության պակաս Մոսկվայում արդեն կա:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am