«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։ Յուրի Տեփանոսյանի հայրը, սակայն, չի պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է նման հայտարարություն անում։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Յուրի տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը, եւս դժվարացավ ասել՝ ինչու է իր ամուսնու հայրը նման հայտարարություններ անում:
«Մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես առանձին ընտանիք եմ, ինքը՝ առանձին: Ես չեմ կարող ասել ինչի: Ես նույնիսկ կայքերից եմ իմացել իր արածի մասին։ Ես դեռ հետեւում եմ դատավարությանը, հավատում եմ արդարադատությանը, ոչինչ չեմ կարող ասել: Ես անկախ մարդ եմ, ինքը՝ անկախ մարդ: Եթե էդպես է մտածում, թող էդպես մտածի: Ես չեմ կարող իր փոխարեն որեւէ բան ասել: Իմ կարծիքն այն է՝ սպասենք դատավարության ավարտին, տեղնենք ինչ է լինում: Որ ես ատում եմ «Սասնա ծռերին», դա միանշանակ է»,-ասաց սպանվածի կինը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը