«Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Նուբարաշեն վարչական շրջանում:
Ըստ Հայկ Մարությանի՝ Նուբարաշենում ամենակարևոր հարցը, որը լուծման կարիք ունի, աղբահանությունն է: «Բայց ես պետք է ասեմ, որ դա ոչ միայն այս վարչական շրջանի, այլև ամբողջ քաղաքի խնդիրն է»,- նկատեց նա:
Նա շեշտեց, որ իրենց ծրագիրը թիրախային է, քանի որ իրենք էլ Երևանում են ապրում և խնդիրները շատ լավ տեսնում են, պատկերացնում են, թե որոնք են առաջնային խնդիրները:
«Աղբի խնդիրը կա, ինչպես նաև՝ ամեն վարչական շրջանում մեր հանդիպումների ընթացքում մարդիկ ասում են՝ մեզ մոտ այս կամ այն խնդիրը կա: Մենք էլ ասում ենք, որ այդ խնդիրը կա բոլոր վարչական շրջաններում, և մենք բոլոր խնդիրներին տալիս ենք համակարգային, ոչ թե տեղային լուծում: Մենք ունենք քաղաքական կամք, որպեսզի լուծենք այն խնդիրները, որ հիմա կան Երևանում: Նախկինում այդ քաղաքական կամքը չի եղել, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր էր լուծել, բայց մինչև հիմա չեն լուծվել: Մեր միակ ցանկությունն այն է, որ սկսենք քայլ առ քայլ շտկել Երևանի խնդիրները»,- ասաց Մարությանը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը