Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում խախտվել են նրա իրավունքները: Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող այլեւս քննվել Հատուկ քննչական ծառայությունում։ Մենք պահանջելու ենք, որ գործն այլ վարույթում քննվի։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական գործին, ապա այն նաև չի կարող քննվել ԱԱԾ–ում կամ ՀՔԾ–ում: Կատարված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ, որից ելնելով Քոչարյանի պաշտպանները անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները»,– ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը վերաբերում է Մարտի 1–ի գործին, Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությանը։ Քննչական կոմիտեի մամուլի բաժնից հայտնել են, որ նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը