Արթուր Բաղդասարյան ֆինանսական կրիզիսի մեջ է
Մեր տեղեկություններով Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում ֆինանսական ճգնաժամը գնալով խորանում է: Մամուլում հաճախակի գրվեց, որ Բաղդասարյանը մեծ դժվարությամբ է վճարում հեռուստաընկերության աշխատակազմի աշխատավարձերը: Մեզ հայտնի է դարձել, որ արդեն երեք ամիս է ստեղծագործական ծրագրերի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, մի մասն էլ իր հաշվին հարկադրված արձակուրդ է գնացել: Միայն լրատվականի կազմն է, որ բնականոն աշխատանքային գործընթացի մեջ է ու նորմալ վարձատրվում է:
