«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է գործկոմի անդամների նախնական ցուցակը, որը դրվելու է ՀՖՖ սեպտեմբերի 22–ի համագումարի հաստատմանը: Կազմում ներգրավվել են Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը, Մարինա Թաշչյանը, Հակոբ Սիմիդյանը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալ, որ, մի քանի բացառություններով, գործ ունենք ՔՊ–ական կազմի հետ, ճիշտ այնպես, ինչպես նախկինում, երբ գործ ունեինք ՀՀԿ–ական գործկոմի հետ: Ավելին, մեր ունեցած տվյալներով, այս ցանկը համալրելու է նաև Հայկ Մարությանը: Մեր հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո ֆեդերացիայում արմատական փոփոխություններ են սպասվում: Մասնավորաբար, ֆեդերացիայի գործադիր տնօրեն կդառնա Արմեն Մելիքբեկյանը: Ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ապա նա հրաժարական է ներկայացնելու: Ըստ մեր աղբյուրների, նա այնքան «ճամպրուկային տրամադրության» մեջ է, որ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ նույնիսկ մարզումներին չի մասնակցել: Այս պահին բանակցություններ են վարվում Յուրի Ջորկաեֆի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը