Նախկին զինվորները բացահայտում են Մարտի 1-ի իրադարձություններին իրենց մասնակցության մանրամասները (տեսանյութ)

0038 հույժ գաղտնի հրամանով, որով 2008 թվականին բանակը բերվել էր զորանոցային վիճակի, Գորիսի զորամասից Երևան էր բերվել նաև նորակոչիկ Սերգեյ Դարբինյանը։ Վերհիշելով 10 տարի առաջ տեղի ունեցածը՝ Դարբինյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ինքը ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ փետրվարի 29-ին զորամասում տագնապ հայտարարեցին, ասացին, որ Մարտակերտում դիվերսիա է եղել, պետք է գնան այնտեղ։

Սակայն Ղարաբաղի փոխարեն բերեցին Երևան․ - «Հետո ասեցին՝ Երևան եք գնում: Միտինգների ժամանակ ինչ-որ հատուկջոկատային ա մահացել, գնալուն ենք, որ պետական օբյեկտները պահպանենք: Երևի առավոտվա 4-ին կլինեինք Երևան, Սովետաշենի զորամասում տեղակայվեցինք»: Գորիսից Երևան շարքային Դարբինյանի հետ ևս մոտ 200-250 զինծառայող էր բերվել՝ հիմնականում սպայական անձնակազմը։ Նախկին զինվորի խոսքով՝ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։ Նրա փոխանցմամբ՝ երբ հասել են Ազատության հրապարակ, ոստիկաններն արդեն ցրել էին նստացույց հայտարարած ցուցարարներին: Հավելեց, թե զինվորներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրականում կատարվել մայրաքաղաքում ժամեր առաջ․ - «Հիմնականում ոստիկաններն էին ահավոր վիրավորական խոսքերով խոսում, որ այսինչ գործողություն են արել, ժողովրդին են քշել, դուք էլ եկել եք, լավ եք արել, պըտի մեկս մեկի օգնենք, որ պետության բանը պահենք: Դե ասեցին ապօրինի ցույց էր, ոստիկանները մտել են, ուղղակի ժողովրդին հեռացրել են, որ վերջ: Բայց դե մենք տեսնում էինք, որ վրանները ջարդված, ընտեղ դուբինկաներ կար: Հիշում եմ Լևոն Զուրաբյանի դեմքը․․․ գնում էր ասում էր՝ հո վիրավոր մարդ չկա»:
Նախկին զինծառայողը պնդում է, որ իրենք չեն կրակել ցուցարարների ու քաղաքացիների ուղղությամբ, սակայն հավելում է, որ հրամանատարներն միայն ասել էին՝ կկրակեք ծայրահեղ դեպքում, երբ մարդիկ հարձակվեն ու պաշտպանության միջոց այլևս չլինի։ Դարբինյանն ասում է, որ մարդիկ այդ օրը իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ էին անում, բայց սպաների կողմից սերմանվող ատելությունն ավելի մեծ էր․ - «Տասնութ տարեկան էինք, քաղաքական նպատակներ ոչ մեկս չունեինք, չէինք հասկանում ինչ ա քաղաքականությունը: Միանգամից քեզ սրսկում են, որ վսյո՛, իրանք վատն են, մենք պըտի էդ վատերից պահենք մեր քաղաքը»: 2008 թվականի գարնանը Երևանի ամենաթեժ կետերում եղել է նաև Սամվել Սինդոյանը։ Այն ժամանակ ոստիկանության զորքերի 19-ամյա ժամկետային զինծառայողը նախ նախագահական նստավայրն էր պաշտպանում ցուցարարներից, ապա Ազատության հրապարակի տարածքը, իսկ մարտի 1-ի երեկոյան արդեն Մաշտոցի պողոտայում առաջին գծում մասնակցեցին ցուցարարների հետ բախումներին։ Սամվել Սինդոյան. «Հրամանը տրվում էր՝ առաջ, առաջ, առաջ, միայն առաջ: Գնացել ենք մինչև ավտոբուսները, որտեղ ավտոբուսներով ժողովուրդը ճանապարհը փակել էր: Հասել են ընդեղ, կանգնել ենք մի որոշակի ժամանակ․․․ ընդի քարեր էին նետում, շշեր էին նետում, կրակոցներ․․․ Մենք շոկի մեջ էինք, չենք ջոկում», - «Ազատությանը» պատմեց Սինդոյանը: Հարցին, թե ովքեր էին կրակում, նա պատասխանեց, թե իրենք զենք չունեին, միայն մահակներ ու վահաններ։ Լուսարձակող փամփուշտներով կրակում էին օդ՝ դեպի ցուցարարները և այդ ամենը տեղի էր ունենում զորքի մեջքի հետևում․ - «Զինվորականներ էին կամ եսիմ ոստիկանությունն էր․․․ չգիտեմ էլի: Մեր հետևի կողմից էր էդ կրակոցները գնում»: Երկու օր առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը աղմկահարույց հայտարություն արեց՝ 2008 թվականի մարտի 1-ին Լեոյի փողոցում բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Սինդոյանից հարցրեցինք՝ արդյոք ինքն ականատես է եղել նման երևույթի․ - «Իմեննո չեմ տեսել, թե ինչ ուղղությամբ են կրակել, բայց կրակոցներ լիքը եղել ա»: Նա այդ օրը գլխուղեղի ու ողնաշարի վնասվածքներ էր ստացել։ Հիշում է, որ երբ ցուցարարաները սկսեցին հրդեհել մեքենաները, նահանջի հրաման եղավ, ինքը փորձեց օգնել գետնին ընկած վիրավոր զինվորերից մեկին ու աջ կողմից գլխին ուժեղ հարված ստացավ։ Արդյո՞ք ցուցարարներին էին հարվածել հարցին արձագանքում է՝ նրանք մեզանից 50 մետր հեռավորության վրա էին․ - «Հնարավոր չէր, որ դա ժողովուրդը ըլներ, որովհետև ժողովուրդը ինձանից շատ հեռու էր․․․ Կային ոստիկաններ, ուրիշ ոչ ոչ չի եղել մեր կողերը»: Նա չբացառեց, որ իրեն հենց ոստիկաններն են հարվածել: Նախկին զինծառայողները խոսեցին նաև ԱԱԾ պետի այն հայտարարությունից, որ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8 ընկած ժամանակահատվածը, օլիգարխների կողմից բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները։ Թե՛ Սամվել Սինդոյանը, թե՛ Սերգեյ Դարբինյանն ասացին, թե նման բան չեն լսել։ Դարբինյանը, սակայն, հավելեց, որ երբ վերադարձել են զորամաս, սպաները միանգամից արձակուրդ են գնացել։ Մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am